Կարծիք

18.06.2020 14:00


Ի դեպ, մինչև «Բրաբուսը» հասնի նպաստ ստանալու, նպաստից կրկնակի բենզին կծախսի

Ի դեպ, մինչև «Բրաբուսը» հասնի նպաստ ստանալու, նպաստից կրկնակի բենզին կծախսի

«Դուք սովոր եք եղել «Բրաբուսների» շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու»,-ասում է թիվ 1 ասիմպտոմ պացիենտ Նիկոլ Փաշինյանը։

Ուրեմն, եթե Նիկոլ Փաշինյաը գեթ մեկ դեպք ցույց տա, որ մարդիկ բրաբուսների շարասյունով գնացել են նպաստ ստանալու, ես խոստանում եմ մեկ ամիս որպես Նիկոլի ֆեյք ձրի աշխատեմ։

Նա հերթական անգամ չափազանցնում է իր լսած որևէ լուր՝ հանրության մեջ էլի ատելություն բորբոքելու համար․ Հայաստանում աղքատների թիվը 900 հազարի կարգի է, նպաստ ստացողների թիվը՝ 100 հազար, ու երբ Փաշինյանն ասում է, թե «Բրաբուս» ունեցողները նպաստ են ստանում, նրան լսող աղքատներն ասում են՝ ահա, նրանք ստացել են մեր փոխարեն, ու էլի հարուստների նկատմամբ ատելություն է բորբոքվում։ Չնայած՝ վստահ եմ, որ սրա խոսքերին միակ ուշադրություն դարձնողը մամուլն է՝ լուր ունենալու համար։

Ի դեպ, մինչև «Բրաբուսը» հասնի նպաստ ստանալու, նպաստից կրկնակի բենզին կծախսի։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը