Այսօր ժամը 14։00-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը սկսելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ այսպես կոչված «կարգապահական գործի քննությունը»:
Իրավաբանական տերմիններով քողարկված այս հալածանքը սկսվեց երկու տարի առաջ` այն պահից, երբ Ալեքսանդր Ազարյանը կտրուկ հրաժարվեց իր տասնյակ կոլեգաների պես հլու-հնազանդ կատարել վերևից իջեցվող ապօրինի հրահանգները: Հանդես բերելով մասնագիտական արժանապատվություն և սկզբունքայնություն` Ազարյանը հավատարիմ մնաց Ֆեմիդային և իրենից վեր դասեց միայն օրենքը:
Նման ազնիվ գործելաոճը, սակայն, նոր իշխանության ծրագրերի մեջ չէր մտնում, ավելին` նրանք չէին պատրաստվում նման դատավորներին հանդուրժել, և հետևանքը եղավ այն, որ Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի հաղորդման հիման վրա, անձինք, որոնք լայնորեն հայտնի են որպես վարչապետի գլխավոր գործիքներ:
Իրականում Ալեքսանդր Ազարյանի վարքագիծը և ամբողջական կերպարը պետք է զետեղել իրավագիտության դասագրքերում` ցույց տալու համար աճող սերնդին, թե ինչպիսին պետք է լինի իսկական դատավորը` օբյեկտիվ, անկաշառ, անկոտրում և անձնվեր: Ցույց տալու համար, որ Ազարյանի նման մասնագետներն են, որոնք բարձր են պահում «դատարան» եզրույթի պատիվը, այլ ոչ թե վարկաբեկում այն և դարձնում ընդամենը մի քարե շենք` զուրկ բարոյականությունից և արժեքներից:
Այսօր մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում` ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից և բոլոր նրանցից, ովքեր կանգնել են արդարության կողքին և որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը ապագայում պետք է վեր հառնի թավշյա փլատակներից:
Անկաշառ և անկոտրուն դատավոր Ազարյանը

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից