Քաղաքական

18.06.2020 13:07


Դատավորը՝ Եգորյանին. Հիմա ես համաձայնվե՞մ, թե՞ չհամաձայնվե՞մ «կոնսենսունս մինուս 1»-ի հետ

Դատավորը՝ Եգորյանին. Հիմա ես համաձայնվե՞մ, թե՞ չհամաձայնվե՞մ «կոնսենսունս մինուս 1»-ի հետ

Վերաքննքիչ քրեական դատարանում տուժողների իրավահաջորդ Տիգրան Եգորյանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու մինջնորդություն ներկայացրածներից նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի մասին, ասաց՝ վերջինը Քոչարյանի համախոհն է։

«Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ պետք է լինի կոնսենսունս մինուս մեկ քաղաքական ձևաչափ»,-ներկայացնում էր Եգորյանը, երբ դատավոր Արսեն Նիկողոսյանն ընդհատեց նրան՝ նկատելով, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։

Փաստաբանը բացատրեց՝ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ պետք է քաղաքական դաշտը կոնսոլիդացվի, դրանից դուրս մնա մի հոգի, և այդ մի հոգին գործող վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա ես ի՞նչ պիտի անեմ այդ փաստի հետ, համաձայնվե՞մ, չհամաձայնվե՞մ, ի՞նչ անեմ»,-ծիծաղելով հարցրեց դատավորը։

Հարցը առաջացրեց թե՛ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի, թե՛ ելույթ ունեցող Տիգրան Եգորյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արման Վարդևանյանի ու դատարանում մյուս ներկաների ծիծաղը։

Եգորյանն այնուհետ լրջացավ, նկատեց՝ սա անլուրջ հարց չէ։

«Իրականում ես իսկապես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, կարող է վաղը մյուս օրը քաղաքականությունն ինձանով հետաքրքրվի, բայց բոլոր դեպքերում ես չեմ հետաքրքրվում»,-պարզաբանեց դատավորը։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը