Լրահոս

30.03.2011 16:48


Բիրմայի ռազմական կառավարությունը պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ

Բիրմայի ռազմական կառավարությունը, որը ավելի քան քսան տարի ղեկավարում էր երկիրը, պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ։ Այս մասին հեռուստատեսությամբ հաղորդել է գեներալ Թհան Շվեն։ Իշխանությունը փոխանցվել է քաղաքացիական նախագահ Թհեյն Սեյնուին։ Նոր նախագահի պարտավորությունների ստանձնման փակ արարողությունից հետո հայտարարվել է, որ երկրի ռազմական մարմինը՝ խաղաղության և զարգացման պետական խորհրդի ղեկավարությունը, ցրվում է։

Այս խորագրի վերջին նյութերը