Տեղով մեկ սխալ եք, հարցնում եք, թե ի՞նչն եք սխալ անում, պարոն Փաշինյա՛ն
Վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, արձանագրելով, որ հունիսի 18-ի պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով վարակվելու 665 նոր դեպք կա, իրեն բնորոշ ձևեր թափելով, ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես նշել է. «Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց և իրենց շրջապատի առողջությանը...»:
Խոսքի շարունակության մեջ էլ, արդեն ոչ միայն ձանձրացրած, այլև լրիվ կեղծ ու կեղծավոր հնչող «երգն» է շարունակում, որ մի՞թե իրենց «ժողովրդական» կառավարությունը «հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ»...
Ի՞նչն եք սխալ անում: Եվ շատ հեշտ է, և ինչ-որ տեղ՝ բարդ է պատասխանել այդ, թվում է, թե՝ հռետորական հարցին: Հեշտ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած ձախավեր կառավարությունը՝ «ԱԺ-87» ՍՊԸ-ն ներառյալ, տեղով մեկ կամ վերից վար սխալ են, սխալակուտակում կամ կոնցենտրացված սխալ: Հատկապես՝ կորոնավիրուսի համավարակ-համաճարակի հետ կապված իրենց կիսատ-պռատ, ուշացած ու առաջին հերթին զուտ քարոզչական նպատակներ հետապնդող գործողություններով ու դրանց ամբողջությամբ:
Իսկ բարդ է պատասխանել հիմնականում տեխնիկական պատճառներով, քանզի լրագրային մեկ հրապարակման մեջ հազիվ թե հաջողվի արված սխալները զուտ թվարկել: Չնայած այս ընթացքում բազմաթիվ մեկնաբաններ, այդ թվում՝ տարբեր ծանր փորձությունների ժամանակ երկիր ու տնտեսություն, առանձին համակարգեր ղեկավարած մարդիկ հրապարակավ ցույց են տվել, բացատրել են, թե Փաշինյանն ու փաշինյանական կառավարությունն ինչն ու ինչե՛րն են սխալ անում: Բայց լսո՞ղն ով է: Չէ՞ որ նրանք, այդ քննադատողները, Փաշինյանի ու փաշինյանականների ընկալմամբ՝ թշնամի են, դավաճան են կամ ինչպես մի արդեն նախկին ընկեր էր գրել՝ «թուրք են»:
Փաշինյանի համար կարևորը ոչ թե նրանց դիտողությունները գոնե լսելն է, այլ հնարավորինս մեծ չափաբաժիններով հասարակության վրա ատելություն ու թույն լցնելը, թշնամիներ ու նոր թիրախներ նախանշելը, իր ծաղրաբռնատիրության երերացող հիմքերը ոստիկանական բիրտ ուժով պահելը:
Սխալները շատ-շատ են: Վերցնենք հենց թեկուզ նույն դիմակը: Ի դեպ, Փաշինյանն այստեղ էլ է կեղծում, ավելի ճիշտ՝ ստում: Բնակչության մեծ մասը կրում է կամ դնում է այդ ոչուփուչ դիմակները: Ձեռնոց էլ են հագնում: Սո՛ւտ է, թե «զանգվածաբար շարունակում են դիմակ չկրել»: Անամոթ ու մանիպուլյատիվ սուտ: Փաշինյանի՛զմ: Որովհետև օրնիբուն ծավալվող հիստերիայի հետևանքով արդեն անգամ հեծանիվ վարող 8-10 տարեկան երեխաներն են դիմակով, ինչը, իհարկե, սխալ է:
Այո՛, ժողովրդի մեծ մասը, այս օրերին մայթերին, փողոցներում, սուպերմարկետներում ինձ հանդիպած մարդկանց 90-95 տոկոսը դիմակավորված են եղել, ներառյալ՝ ինքս:
Սա այն դեպքում, երբ բանիմաց ու իսկական բժիշկները կոտորվեցին բացատրելով, որ այդ անտեր դիմակը, հատկապես ժողովրդի մեծամասնության կրած բարալիկ դիմակները փրկություն չեն, մանավա՛նդ, բաց տարածքներում, ավելին, կարող են վնասել առողջությանը, մանավանդ՝ շնչառական (բրոնխիալ-թոքային), սրտանոթային խնդիրներ ունեցողներին:
Առհասարակ, դիմակն ընդամենը անհատական պաշտպանության, վարակվածի դեպքում՝ վիրուսի մանրէները շրջակայքում անխնա չտարածելու միջոց է: Միջոցներից մեկը: Դիմակը համաբալասան չէ, ինչպես ձեզ թվացել է կամ քարոզում եք:
Առավել ևս, այն տարբերակով, ինչ մերոնք են կրում այդ դիմակները. 3-4 ժամ կրելուց հետո փոխելու կամ դեն նետելու ենթակա դիմակը մարդիկ օրերով են դնում՝ նվազեցնելով փաշինյանական սորոսային պատժիչ ինքնակոչների թիրախ ու «տուգանքի մատերիալ» դառնալու հավանականությունն ու հակառակը՝ է՛լ ավելի մեծացնելով վարակվելու հավանականությունը:
Ինչո՞ւ են նույն դիմակը մարդիկ օրերով գործածում: Իսկ ի՞նչ է չգիտե՞ք, պարոն Փաշինյան, որ ձեր անձեռնահաս կառավարման հետևանքով շատ-շատերը ձեր չափ փող չունեն, որ օրվա ընթացքում 5-6 դիմակ փոխեն, հատը՝ 150-200 դրամով:
Այդ քանի՞ տասնյակ միլիոն դիմակ եք անվճար կամ 10 դրամ սիմվոլիկ գնով բաժանել ժողովրդին, որ հիմա դիմակի համար 10000 դրամ տուգանում եք: Լավ, այդ տուգանքի փողերով գոնե որքա՞ն դիմակ եք ձեռք բերել ու անհատույց կարգով դրել մարդկանց կուտակում ենթադրող փակ տարածքների դռների մոտ:
«Ի՞նչն ենք սխալ անում»,-այնպես է գրում (ասում) Փաշինյանը, կարծես ինքը բացարձակապես ոչ մի կապ չունի, ոչ մի պատասխանատվություն չի կրում ստեղծված կոշմարի համար: Ամե՛ն ինչն եք, ախր սխալ արել ու շարունակում անել:
Ժամանակին, երբ անհրաժեշտ էր, ու ձեզ ասում էլ էին կողքից, որ պետք է խիստ կանարտին մտցնել, «այո»-ի մտացածին խնդրի քարոզարշավով միտինգներ էիք անում, շարունակում էիք վարակված Իտալիայի հետ «էժանագին» օդային հաղորդակցությունը: Հետո, երբ պետք էր արագորեն «փակել» վարակի օջախ դարձած Վաղարշապատը, հապաղեցիք: Էլ չասեմ, որ ինքներդ ու ձեր նախարարը անհամ ծաղրական ակնարկներ էիք անում այս վարակի վերաբերյալ, ցուցադրելով ձեր անլրջությունը:
Անգամ երբ արտակարգ դրություն ստիպված եղաք, այո, հենց ստիպվա՛ծ եղաք հայտարարել, դա էլի միառժամանակ ձևական բնույթ էր կրում: Հետո, երբ վարակի տարածման փուլում էինք, դրեցիք ու միանգամից բացեցիք տեղաշարժը, տրանսպորտը, տնտեսվարող օբյեկտները, սրճարանները: Դրանից տաս օր անց, տեսնելով, որ բանը բանից անցնում է, սկսեցիք ժողովրդին մեղադրել ու ձեր քարոզչական մանկլավիկներով հարձակվեցիք ժողովրդի վրա, թե՝ ահա՜, այդ դուք բոլորդ եք մեղավոր, որ նման վիճակ է...
Արտակարգ դրությունն օգտագործեցիք բացառապես ձեր անհատական քաղաքական շահերին ծառայեցնելու, վիճելի օրենքներ ընդունելու, ընդդիմախոսներին հետապնդելու նպատակով: Ու դեռ հարցնում եք, թե ի՞նչն եք սխալ արել կամ անում:
Ժողովրդի կամ քաղաքացու հետ «հարկադրանքի լեզվով» խոսելու մասին: Պարոն Փաշինյա՛ն, թողեք այդ փարիսեցիական ծեքծեքումներն ու սուտի վաշ-վիշը: Ո՞ւմ համար եք դա ասում, ձեր անձի կույր պաշտամունքով տառապող վերջին 500 միամիտ պողոսների՞, թե՞ ձեր քարոզչական ֆեյքեն-ֆելդֆեբելների համար:
Եթե չգիտեք, նշեմ, որ տուգանքի սպառնալիքով դիմակ դնելու պահանջն արդեն իսկ «հարկադրանքի լեզվով» խոսել է նշանակում: Սա՝ մեկ:
Երկրորդը՝ ո՞վ է ինչից խոսում: Իր ծննդավայրում ոստիկանական դեսանտ իջեցրած ու գիշերվա կեսին հայրենակիցներին ոստիկանների կողմից ծեծուջարդի ենթարկած Փաշինյա՞նն է տատամսում՝ հարկադրանքի լեզվով խոսել-չխոսելու հարցում:
Այս օրերին Երևանը ոստիկանական զորանոցի վերածած, աջուձախ բոլորին տրորող, քաշքշող, կին պատգամավորների ու լրագրողների վրա ոստիկանական բռի հարձակումներ իրականացնող բռնակալական վարչահրամայապե՞տն է, իբր, երկմտում՝ «հարկադրանքի լեզվով» խոսել-չխոսելու հարցում: Աշխարհահռչակ ըմբշամարտիկին, որ Հայաստանի մարզական պարծանքներից է, ոստիկանական համազգեստ կրող 10-15 անարժանների միջոցով ցուցադրաբար գետնին տապալո՞ղն է «հարկադրանքի լեզվով» խոսել-չխոսելու հարց տալիս:
Ու դեռ հարցնում է, թե՝ «ի՞նչն ենք սխալ անում»:
Այնքան ու այն աստիճան եք ամեն ինչը սխալ արել ու անում, որ Հայաստանը վարակվածության ու վարակվածների մահվան դաժան տվյալներով արդեն անցնում է կորոնավարակի դեմ պայքարի հարցում ոչ մի բան չձեռնարկած Բելառուսին նույնիսկ: Ես չեմ խոսում հարևան Վրաստանի մասին: Հանրահայտ է: Բայց Հայաստանը կորոնավարակի տարածվածության ու մահացու հետևանքների առումով նախկին ԽՍՀՄ կամ ԱՊՀ կարծես՝ բոլոր երկրներին է գերազանցել, ավելին՝ աշխարհում ենք արդեն ձգտում ողբերգական «չեմպիոնության»:
Ամենամեծ սխալն այն է, որ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի վարչապետը, և նրա գլխավորած «քայլականներն» էլ՝ իշխանության ղեկին են: Բայց դա արդեն իրենց սխալը չէ, այլ մեր, մեզանից յուրաքանչյուրի, կապ չունի՝ ձայն են տվե՞լ իրենց, թե՞ ոչ:
Սխալը ուղղելու ժամանակն է, դեռ մի բան էլ ուշացել ենք: Պետք է ուղղել այդ սխալը, եթե չենք ուզում, որ մեր պետականությունը «ոտքերը պարզի»: Ցավոք, այն իրավիճակում ենք, որ եթե այդ մեծ սխալը չուղղվի, վաղը, մյուս օրը կարող է այլևս ուղղելու ոչինչ չլինել:

Խնդրեմ, ամեն մեկն էլ թվաճանաչ է, ու կարող է ինքնուրյուն հաշվել՝ https://www.worldometers.info/coronavirus/?fbclid=IwAR3vg5CdKRxsN2iQuIZXrT3P3HmYf6C03H7wL1l5hnIhakVtBJJVcDzNAAY
Ի՜նչն ենք սխալ արել...

Արմեն Հակոբյան