Փաշինյանը նեղսրտում է, թե՝ ի՞նչն ենք սխալ անում, որ դիմակ չեք կրում. ո՞նց ասեմ, թագավոր ջան, ամեն ինչը․ հիմա թվարկեմ
665 նոր դեպք կա: Փաշինյանը նեղսրտում է, թե՝ ի՞նչն ենք սխալ անում, որ դիմակ չեք կրում: Ոնց ասեմ, թագավոր ջան, ամեն ինչը:
Նախ էն, որ դիմակը, դա պատվաստանյութը չի, որ, եթե անպայման դնես, էլ չես վարակվի: Դա պետք է էմիշտ հիշել ու սաղ հույսը մենակ դիմակի վրա չդնել:
Էն, որ Դանիելի ու սծյոպիկի հետ ոստիկան ես դնում, որ մարդկանց պարտադրեն/հորդորեն դիմակ կրել, հոփուզոփ գան, կռիվներ հրահրեն ու մարդկանց ինադ քցեն, դա երկրորդ:
Էն, որ ժողովուրդը տեսնում է, որ մեկը քո պարետը սաղ օրը կաֆեներում քցած է առանց դիմակի ու թքած ունի համաճարակի վրա, դա երեք:
Ու էն, որ ամեն ինչ պետք էր սկզբում կանխել, հանրահավաքներ չանել, չհելնել ընգնել քուչեքը ու մարդկանց մոտ վիրուսը չարժեզրկել, դա չորս:
Այն, որ դիմակ չկրելու համար տապոռ ոստիկաններդ մարդուն Հյուսիսայինի մեջտեղը գետնով են տալիս, Սպիտակում կնոջ թևերը ոլորում, մտցնում մեքենան, ու էլ ավելի կատաղեցնում մարդկանց, որ նման մեթոդ եք որդեգրել, դա հինգ:
Այն, որ կորոնան համեմատում ես պատերազմական գործողության հետ, բայց էնքան անհամբեր դիլետանտ ես, որ էտ պատերազմական շրջանում սկսում ես ներքաղաքական հարցեր լուծել, ժողովրդին հանել փողոց ու ցույցեր հրահրել, դա վեց:
Ու վերջապես էն, որ դու ու քո ողջ ընտանիքը կարում է 6 օրում հրաշքով ու միանգամից բուժվի կորոնավիրուսից, ժողովրդին ստիպում ա մտածել, որ դա էտքան էլ լուրջ վիրուս չի, ու եթե քո պեսին բան չի եղել, իրան որ հաստատ չի լինի:
Այնպես որ, Փաշինյան ջան, ամեն ինչն ես սխալ արել, սկզբից, մինչև վերջ, ու հիմա լալահառաչ ստատուսներ մի գրի, դրա տեղը հրաժարականդ գրի:

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից