Լրահոս

18.06.2020 11:22


9 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 665 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

9 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 665 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 665 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 18 698-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 410-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 746 է, ընդհանուր առողջացածներինը՝ 7560, փաստացի բուժվողներինը՝ 10 728: Մեկ օրում թեստավորվել է 2392 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 89 992 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը