Դատավոր Նիկողոսյանին ներկայացվեցին դատական գործընթացի հետ առնչություն չունեցող մի շարք փաստեր (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրեց տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, այդ ընթացքում թվարկելով մի շարք հանգամանքներ անձնական երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետերի վերաբերյալ, որոնք գործի հետ առնչություն չունեն։
Առարկություն հայտնած պաշտպան Հայկ Ալումյանի հետ համաձայնեց նաև նախագահող դատավոր Նիկողոսյանը՝ խնդրելով դատական գործընթացը չվերածել կենսագրություն ուսումնասիրելուն։
Պաշտպան Ալումյանը նշեց, որ Եգորյանի հայտարարությունները հաստատող որևէ իրավական ակտ չկա, տուժողի ներկայացուցչը հենվում է միայն ԶԼՄ-ներում տեղ գտած հայտարարություններին և հրապարակումներին։
Նախագահող դատավորն անտեղի համարեց Եգորյանի՝ Քոչարյանի քաղաքական գործունեության վերաբերյալ հայտարարությունը, նշելով, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում և տեղյակ չէ «Կոնսենսուս մինուս 1» բանաձևից։
Դատական նիստին ներկայացել էր տուժողներից մեկը՝ Սերոբ Գրիգորյանը, և նշել, որ 2008 թվականի մարտի 1-ի ցույցերին մասնակցել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ՝ Նիկոլ Փաշինյանի կոչով։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Լսելով պաշտպանների, մեղադրողների և տուժող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու փաստարկները՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 17:30-ին։