Քաղաքական

18.06.2020 09:36

Դատական հայց` ընդդեմ Էդուարդ Աղաջանյանի. լուրջ խմորումներ են ընթանում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակում գլխավոր մասնագետի պաշտոնի շուրջ․ «Ժողովուրդ»

Դատական հայց` ընդդեմ Էդուարդ Աղաջանյանի. լուրջ խմորումներ են ընթանում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակում գլխավոր մասնագետի պաշտոնի շուրջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լուրջ խմորումներ են տեղի ունենում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի շուրջ:

Բանն այն է, որ վերոնշյալ պաշտոնը թափուր է, և կոնկրետ անձինք դիմում են վարչապետի աշխատակազմին այդ պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար, սակայն ոչ բոլորի դիմումներն են ընդունվում, ինչի արդյունքում էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանի դեմ հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 16-ին ՀՀ վարչակյան դատարան է դիմել էլինա Գյուրջյանը և դատի է տվել Էդուարդ Աղաջանյանին՝ պահանջելով, որ դատարանը ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին իր մասնակցությունը թույլատրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնի:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար փորձեց դիմել Էդուարդ Աղաջանյանին, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։