Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում է սկսել 2017–ի ընտրությունների թեմայով։ Ճամբարից ճամբար թռած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասում է, որ Ծառուկյանն ընտրակաշառք է բաժանել։
Կոնկրետ ցուցմունք ԲՀԿ ղեկավարի դեմ չկա, բայց նրան ուզում են ազատությունից զրկել։
Թե ինչ ընթացք կստանա այս քրեաքաղաքական գործը, դեռ հայտնի չէ։ Բայց հայտնի է, որ 2018–ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում փաշինյանենք օգտագործել են հին մեթոդները «նոր» Հայաստանում խորհրդարանական տոտալ մեծամասնություն ունենալու համար։ Այդ մասին խոսել էր «թավշյա» հեղափոխական Դավիթ Սանասարյանը։
Սանասարյանը խոսել էր ապօրինի մեթոդներով հօգուտ իմքայլականի քվեներ ապահովելու մասին, բայց նրա այդ հայտարարության հիման վրա գործեր չհարուցվեցին, գլխավոր դատախազը չմտավ ԱԺ՝ օրինախախտ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու միջնորդությամբ։
Եթե ընտրախախտումների դեպքով Դավթյանն ընթացք չի տալիս իմքայլականի հարցով, բայց առանց հիմքի միջնորդություն է ներկայացնում Նիկոլին քննադատած մարդու դեմ, նշանակում է՝ գործ ունենք ընտրովի արդարադատության ու քաղաքական պատվերի հետ։
Իսկ թե ինչ կեղծիքներ են արվել 2018–ին, ներկայացված է կից տեսանյութում։
Փաշինյանը կանդրադառնա՞ 2018-ի ընտրակեղծիքներին (տեսանյութ)

Հայկ Ուսունց