Կարծիք

17.06.2020 23:28


Ինչպե՞ս է Փաշինյանը բավարարելու Ադրբեջանի ժողովրդին

Ինչպե՞ս է Փաշինյանը բավարարելու Ադրբեջանի ժողովրդին

Պոպուլիստը միշտ ասում է բաներ, որոնք հաճելի է լսել այն լսարանին, որի առաջ հանդես է գալիս պոպուլիստը։

Ընդորում, կախված լսարանի կառուցվածքից՝ պոպուլիստը կարող է 180 աստիճանով իրարից տարբերվող բաներ ասել։ Կարևորը նրա համար լսարանին դուր գալն է։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Դրանով նա ուզում էր դուր գալ հավաքվածներին։ Եվ դուր եկավ։

Հիմա նա ասել է, որ պատրաստ է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր կարող է նա ասել ադրբեջանական լսարանին դուր գալու համար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը