Կարծիք

17.06.2020 22:21


Սեփական կյանքի հաշվին կռիվ՝ հանուն իր իսկ կերտած պետականության կյանքի

Սեփական կյանքի հաշվին կռիվ՝ հանուն իր իսկ կերտած պետականության կյանքի

Քոչարյանն էսօր վերստին ապացուցեց՝ մինչևիսկ մեղադրյալի աթոռին՝ առավել քան հզոր է, քան իշխանական աթոռներին բազմածների ամբողջությունը։

Երկու տարի անց բացառապես բոլորը պետք է գիտակցեն, հասկանան ու հաշտվեն պարզագույն ճշմարտության հետ՝ Քոչարյանն է առանցքը Հայաստան-Արցախի փրկության և առանց վերջինիս ազատության, առանց նրա հսկայական փորձառության, առանց պետական շինարարության գործում գիտելիքների, անձնային որակների ու հեղինակության գործադրման՝ մեր պետական մեքենան մահաբեր վթարից զերծ պահելն անհնար է լինելու։

Սեփական կյանքի հաշվին կռիվ՝ հանուն իր իսկ կերտած պետականության կյանքի՝ ահա քոչարյանական վերջին երկու տարին, չգիտեմ՝ ո՞ւր էիք բոլորդ նախանցյալ տարվա հուլիսի 26-ին, բայց Նա արդեն լինելիության կռվում էր՝ կամովին, վճռական, հաստատուն ու որ կարևորագույնն է՝ բոլորիդ համար առանց բացառության։

#Ազատություն_Նախագահին
#Նիկոլը_պետք_է_հեռացվի

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը