Հանճարեղ գրող էր Ջաննի Ռոդարին՝ հիշեցի նրա «Չիպոլինոյի արկածները»
Սա լրացնում է Օրուելի «Անասնաֆերմա», Բուլգակովի «Շան սիրտը» հանճարեղ ստեղծագործությունների շարքը, որոնք բնորոշ են ներկա Հայաստանի իշխանություններին, մեզանում ստեղծված իրավիճակին:
Հիշեցի հարկերը՝ կայծակի, սովորական անձրևների, հորդառատ անձրևների, փոթորիկի և այլ դեպքերի համար... Ամեն կերպ բյուջեն լցնելու նորանոր, տարօրինակ, հարկատեսակների սահմանումը և կիրառումը:
Հիմա մերն է...
Տուգանք՝ դիմակ չկրելու համար, տուգանք՝ ազատ խոսքի համար, տուգանք՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար, տուգանք՝ ոստիկանի անօրինական, բայց օրինական ներկայացվող պահանջները չկատարելու համար:
Շուտով կպահանջեն, որպեսզի ՀՀ քաղաքացիները հանրահավաքների, ցույցերի, երթերի, պիկետների նույնպես մասնակցեն միայն անձնական փաստաթղթերով: Կպահանջեն նաև հետներն ունենալ անձնական իրերի ուսապարկ, ընթերականներ և չունենալու դեպքում կտուգանեն:
Մի խոսքով, եթե վերոնշյալ գրողները հիմա Հայաստանում լինեին, ապա համաշխարհային գրականությանը թավշյա բիոզանգվածների վերաբերյալ ավելի հանճարեղ և նոր ինքնատիպ ստեղծագործություններ կպարգևեին...

Բացառիկ ու աննախադեպ...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից