Կառավարության գործողությունները վերջին մեկ ամսվա ընթացքում բացարձակ անտեղի են և ժամանակավրեպ. Արման Սաղաթելյան (տեսանյութ)
Այսօր երկրում ստեղծվել է իրավիճակ, երբ փորձագիտական զգալի պոտենցիալը պետական կառավարման համակարգից դուրս է, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները» խորագրով քննարկմանն ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։
«Բազմաթիվ մասնագետներ, ովքեր ունեն և՛ գիտելիք, և՛ փորձ, նույնպես դուրս են պետական կառավարման համակարգից»,-ասաց Արման Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է կայացրած որոշումներին և տեղեկատվական աշխատանքին, Սաղաթելյանը հիշեցրեց մարտի 16-ին ընդունած որոշումը, որում չափազանց մեծ տեղ էր հատկացված լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներին, արգելքներին։
«Այսինքն, առաջինն, ինչ արեցին, լուրջ անհանգստություն և դժգոհություն առաջացրեց լրատվամիջոցների և լրագրողների մոտ»,-ասաց Արման Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ aysor.am