24:00-ին հիմնի պարտադիր հնչեցումն օրենքից պետք է հանվի․ ՀՌՀ նախագահ
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը կարծում է, որ կեսգիշերին հեռուստատեսությամբ օրհներգի պարտադիր հեռարձակման պահանջը պետք է հանել։
ԱԺ-ում իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը նկատեց, որ որոշ հեռուսաընկերություններ խախտում են օրհներգի մասին նորմը՝ հրապարակելով ոչ ճիշտ օրհներգ, Հակոբյանն էլ արձագանքեց, որ իրենք գրավոր իրազեկում են, թե օրհներգի որ տարբերակը պետք է հեռարձակել, մինչդեռ օրենսդրական բացի պատճառով չեն կարող պատասխանատվության ենթարկել նման հեռուսաալիքներին, քանի որ պատասխատվություն նախատեսված չէ։
«Դրա իրավունքը ունեն, որովհետև որևէ պատիժ դրա համար չեն կրում։ Նորմեր պետք է լինեն, որպեսզի հեռուստաընկերություններն այդ նորմերը պահպանեն։ Առանց պատժիչ նորմի չի կարելի։ Բայց իմ համոզմունքն է, որ 24:00-ին հիմնի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի»,-ասաց նա։
Նշենք, որ ըստ օրենքի՝ հիմնը հեռարձակվում է առավոտյան 06:00-ին և կեսգիշերին 24:00-ին։

Աղբյուրը՝ aysor.am