Գյումրիում բախվել են «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2121» մակնիշների ավտոմեքենաները, վերջինը կողաշրջվել է. կան տուժածներ
Հունիսի 17-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Հրայր Կ․, ծնված 1964 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Խաչիկ Խ․, ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները Հրայր Կ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Խաչիկ Խ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: