12 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 544 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 18 033-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը` 302 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 99 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 401-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 243 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6814, փաստացի բուժվողներինը՝ 10818 (մեկ օրում ավելացել է 289-ով): Մեկ օրում թեստավորվել է 2044 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 87 600 քաղաքացի: