Քաղաքական

17.06.2020 09:11

ԲՀԿ ղեկավարի հարցով ԱԺ նիստից առաջ «Իմ քայլում» խնամքով «աշխատել են» պատգամավորների, հատկապես կասկածելիների հետ, որ «անակնկալներ չլինեն»․ «Փաստ»

ԲՀԿ ղեկավարի հարցով ԱԺ նիստից առաջ «Իմ քայլում» խնամքով «աշխատել են» պատգամավորների, հատկապես կասկածելիների հետ, որ «անակնկալներ չլինեն»․ «Փաստ»

«Երեկ ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգա­վաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությու­նից զրկելուն համաձայնություն տալու վերա­բերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին:

Ավելի ստույգ, ոչ թե Ազգային ժո­ղովը, այլ միայն Նիկոլ Փաշինյանի խմբակ­ցությունը: Ու թեպետ արտաքուստ խմբակ­ցությունը քվեարկել էր միաձայն, սակայն իրականում բավականին խորքային խնդիր­ներ են եղել: «Փաստ» թերթի տեղեկություն­ներով, նիստից առաջ խնամքով «աշխատել են» պատգամավորների, հատկապես կասկածելիների հետ, որպեսզի «անակնկալներ չլինեն»:

Մեր աղբյուրները պնդում են նաև, որ «Իմ քայլը» խմբակցության մեջ բավակա­նին դժգոհություններ կան, ընդ որում, ոչ մի­այն այս վերջին օրերի իրադարձությունների հետ կապված: Մի շարք պատգամավորներ նույնիսկ նեղ շրջապատում քանիցս դժգոհել են, որ ստիպված են սոցցանցերում տարբեր ստատուսներ գրել, նյութեր տարածել, այս կամ այն, մեղմ ասած, տարօրինակ որոշում­ները հրապարակային պաշտպանել, ինչի համար պարզապես ամաչում են:

Ի դեպ, նման դժգոհությունների մասին տեղեկու­թյուններ կան ոչ միայն օրենսդիր մարմնի անդամների, այլև գործադիրի մի շարք ներկայացուցիչների առումով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։