Քաղաքական

17.06.2020 09:01

Հայաստանը բռնապետություն է, իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն` քաղաքական մահակ Փաշինյանի ձեռքին. Գևորգ Պետրոսյան․ «Հրապարակ»

Հայաստանը բռնապետություն է, իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն` քաղաքական մահակ Փաշինյանի ձեռքին. Գևորգ Պետրոսյան․ «Հրապարակ»

«Ինչո՞ւ չմասնակցեցիք երեկվա նիստին՝ հարցրինք Գևորգ Պետրոսյանին։ «Վատառողջ եմ»։ Ասում են՝ Ձեր վրա կոմպրոմատ կա․ դա՞ է պատճառը։ «Ի՞նչ կոմպրոմատ»: ԲՀԿ նիստին Ծառուկյանը Ձեզ ու Բագրատյանին զգուշացրել էր` «լևի քիչ գնացեք»։ «Դե, եթե լևի գնալը կոմպրոմատ ա, թող հավաքեն։ Չէ, իսկապես, լավ չեմ՝ պառկած եմ, բայց հետևում էի քննարկումներին, գնահատականս այն է, որ գլխավոր դատախազն ամեն ինչից խոսեց, բայց ապացույց չներկայացրեց»:

87 հոգի կողմ քվեարկեց։ «87 ձայնը նշանակում է քաղաքական պատվեր, անգամ պլյուրալիզմ չապահովեցին, իսկ միջնորդությունը որևէ ապացույց չէր պարունակում ենթադրյալ կաշառքի հետ Ծառուկյանի կապի մասին․ իրենք պարզապես կատարել են Փաշինյանի հրահանգը, էն Փաշինյանի, որը հայտարարել էր, որ այնպիսի միջոցառումներ կանցկացնենք, որ ոչ մեկը ծպուտ չի հանի։ Արձանագրենք` այսօրվանից Հայաստանը բռնապետություն է, իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն քաղաքական մահակ են Փաշինյանի ձեռքին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։