Մեկնաբանություն

17.06.2020 08:28


Նիկոլի դրախտի վերջաբանը դժոխքն է

Նիկոլի դրախտի վերջաբանը դժոխքն է

Նիկոլ Փաշինյանը մտածողությամբ արևելյան տիպի բռնապետ է։ Գեղցի ու անգրագետ։

Իր պատկերացմամբ՝ երկրում չի կարող լինել քաղաքական ընդդիմություն, ընդդիմախոսություն։

Նիկոլն ինքն իրեն համեստորեն նույնացնում է Հիսուսի հետ։ Դե իսկ ինչպե՞ս կարող է Հիսուսն ընդդիմություն ունենալ։

Ժողվարչապետի համար կա ինքը՝ որպես սուբյեկտ, և ամբոխը՝ որպես մանիպուլյացիայի օբյեկտ։ Վե՛րջ։ Հա, չմոռանամ։ Նիկոլը հանդուրժում է նաև իր իշխանության դրսի փայատերերին՝ արևմտաթուրքական շրջանակներին, որոնց ընդունված է սորոսական համարել։

Նիկոլի պատկերացրած քաղաքական դրախտն այսպիսինն է՝ ինքը վարչապետից մինչև համաճարակաբան է աշխատում, խորհրդարանում մայում են իր ոչխարները, ուժային կառույցներում շան պես իրեն հավատարիմ են, իր դեմ խոսող չկա ոչ մի տեղ, դատավորները վնգստում են իր թանկարժեք առանձնատան դռան հետևում, Արթուր Դավթյանից կան բոլոր պետական կառույցներում։

Նիկոլ Փաշինյանը գրոհում է բոլոր այն կառույցների և ինստիտուտների դեմ, որոնք խանգարում են իր պատկերացրած դրախտը կառուցելուն։

Հիմա նրա թիրախը խորհրդարանական ընդդիմությունն է։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին նա հրահանգեց ծեծել, իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրգործ է հարուցել և ուզում է կալանավորել։

Նիկոլը չի զգում, որ իր քայլերով ոչ թե դրախտ, այլ դժոխք է սարքում իր համար։ Նրան չես նախանձի։ Ի՞նչ նախանձես դժոխքում հայտնվելու ճանապարհով գնացողին։ Ընդորում՝ խոսքը վիրտուալ դժոխքի մասին չէ։ Շատ իրական ու երկրային։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը