Մեկնաբանություն

17.06.2020 07:48


Ոստիկանը մերը չէ

Ոստիկանը մերը չէ

Նիկոլ Փաշինյանի համար իշխանություն ունենալը բուժման կուրսեր անցնելուն հավասարարժեք բան է։ Նա ազատվում է իր խոր կոմպլեքսներից։ Կայանում է։ Ինքնահաստատվում։ Ազատվում վախերից։ Բավարարում ենթագիտակցական ցանկությունները։ Վրեժ լուծում մարդկությունից։ Պայքարում սեփական ոչնչության դեմ։ Կուտակում էներգիա։ Սադիստական հաճույք ստանում էկրանի հետևից։

Իշխանությունը Փաշինյանի մեջ բացահայտեց ֆյուրերիկին։ Չկայացած լրագրողին։

Նա իր դաժան մանկության, չտեսած պատանեկության, էժանագին գեղցու, բանսարկու գազետչիկի, ընդդիմադիր հաճախորդի կնիքից է ուզում մաքրվել։ Մտածում է, որ անթրաշ դեմքը կթաքցնի այդ անցյալը։

Նա եկել է քաղաքը գրավելու և իր անձը պարտադրելու իրեն այդքան չսիրած ճակատագրին ու պետությանը։

Փաշինյանը հիմա սրերով է պահում իշխանությունը և նստած է սրերի վրա։

Նա այլևս ոստիկանության հետևում պախկված մեկն է։

«Ոստիկանը մերն է» կարգախոսով հեղափոխություն արած Փաշինյանը երեկ ոստիկաններին քսի տվեց լրագրողների վրա՝ նրանց ոստիկանից սարքելով կատաղած շուն։

«Ժողովրդի» վարչապետը շատ լավ գիտի, որ այլևս չի տիրապետում փողոցին։ Իր հենարանը խորհրդարանում վեր ընկած չալոներն են, բռնության կիրառման կառույցները և փողը։ Այլ հենարան նա չունի։ Երեկ դա արձանագրվեց վիզուալ և դոկումենտալ։

Փաշինյանը շատ պրագմատիկ նպատակներով է սրերի միջոցով պահում իշխանությունը։ Այլ ելք չունի։ Նա տապալվել է հակահամաճարակային պայքարում, ձեռքերը մտցրել պետական գանձարանի մեջ ու մինչև ականջները խրվել հակաօրինականության մեջ։ Նա իր իսկ ձեռքերով փակել է հումանիտար միջանցքով փախնելու տարբերակը։ Մնում է մինչև վերջին փամփուշտը կռիվ տալն ու աթոռն ատամներով պահելը։

Ոստիկանը մերը չէ։ Նիկոլինն է։ Առայժմ Նիկոլինը։

Նրան հիմա մնում է իր հենարաններին ներքաշել կոլեկտիվ հանցանքի մեջ։ Երեկ բոլորն այդ առումով գործի մեջ էին։ Կամակատար Արթուր Դավթյանն էնտուզիազմով կատարում է իր քստմնելի դերը։ Ոստիկանները աշխարհահռչակ մեր ընմիշին էին պառկեցնում ասֆլատին, քայլոները քվեարկում էին ուտող–ուրացող խոզի պես։

Նիկոլի ուզածն այն է, որ իր 88 անլեզուները (գումարած անհայրենիք «անկախը») պարգևավճարների դիմաց պատրաստ լինեն անգամ սեփական մորը հանձնել գլխավոր դատախազին, եթե դա պետք լինի գերագույն գլխավոր ֆյուրերիկին։ Իրքայլականները երեկ ցույց տվեցին, որ պատրաստ են։ Նոր նշանակված ոստիկանապետն էլ ցույց տվեց, որ ինքն էլ է պատրաստ ցանկացած հրահանգ կատարել։ ԱԱԾ–ն էլ էր երեկ ստուգարք հանձնում։

Իսկ սա նշանակում է, որ մենք արդեն գործ ունենք իշխանությունը զավթած խունտայի հետ։ Այդ խունտան անփառունակ վախճան է ունենալու։ Կասկած չկա։ Հարցը գնի մեջ է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը