Քաղաքական

16.06.2020 23:10

Ոստիկանության կողմից հավաքը ցրելու ընթացքում տուժել են ակցիան լուսաբանող լրագրողները

Ոստիկանության կողմից հավաքը ցրելու ընթացքում տուժել են ակցիան լուսաբանող լրագրողները

panorama.am-ը գրում է․ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին աջակցություն հայտնելու համար ԱԱԾ շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին ոստիկանության կողմից ցրելու ընթացքում տուժել են ակցիան լուսաբանող, իրենց մանագիտական պարտքը կատարող լրագրողները։

«Թերթ. Էյ.էմ»-ից Անի Գևորգյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ անձամբ իրեն հարվածել են։ Ոտքի հատվածում թեթև վնասվածք է ստացել news.am-ի թղթակիցը։

Մարգարիտա Դավթյանն էլ ընդգծեց, ցույց է տվել իր բեյջը, հայտարարել է, որ լրագրող է, շնչահեղձ է լինում, մինչդեռ իրեն հրել են ու գետին գցել։

Լրագրողները հայտարարեցին, որ իրենք հարցազրույց էին անում ու ժամանակ չեն ունեցել տարածքից հեռանալու համար։

Ըստ նախնական տեղեկությունների, վնասվել է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեխնիկան, կորել է Para TV-ի ուղիղ եթերն ապահովող սարքը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ տեսանյութերը կուսումնասիրեն, պարզաբանմամբ հանդես կգան։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։