Բա չիմանա՞նք` վարչապետի աթոռին նստած պուճուր մարդը կրկնահանցագո՞րծ է, թե՞ չէ
Այն ո՞վ էր, որ ասում էր` ԱԺ քայլարած մեծամասնության մեջ էլ կան կարգին մարդիկ. ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված 88 նիկոլներից ոչ բոլորն են վերջացած Նիկոլ։
Հարյուրերորդ անգամ ստորագրելով Նիկոլի «բզիկների» տակ` սովետական հին, բարի ժամանակների հանգույն մի մարդու պես, 87 հոգով քվեարկելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «ни за что» պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, թավշյա նեոբոլշևիզմի բացիլով ախտահարված քառակուսի ուղեղները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բոլորը Նիկոլ են` Նիկոլի հպատակներն են, ու դա ամբողջ կյանքի համար է։ Միայն թիվ 1 «երկրապահը»` Սասուն Միքայելյան անունով, չմիացավ «կոլեկտիվ ինքնանսեմացման» այդ ակցիային, այն էլ` իրենից չկախված պատճառներով. որովհետև անառողջ էր և չէր մասնակցում նիստին։
Է՞լ ինչ պիտի անեն, որ համոզվենք` սին են հույսերը, թե «Իմ քայլում», աչքից հեռու մի տեղ, պահպանվել են հոգու խորքում պարկեշտ բարեխիղճ մոլորյալներ` գիտակից, պետականամետ և օրինապաշտ «թաքնված ընդդիմադիրներ», որոնք սպասում են իրենց աստեղային ժամին. ատամները սեղմած` դիմանում են Նիկոլի օր օրի սաստկացող մանիակալ-դեպրեսիվ դրսևորումներին, ու գիշեր-ցերեկ, քուն թե արթուն, մի բանի մասին են երազում` վերադառնալ ռացիոնալ դաշտ և ապրել նորմալ մարդու կյանքով։ Անգամ` մի գեղեցիկ օր խելացնոր բռնապետին անվստահություն հայտնելու «դավադիր պլաններ» են մտմտում։
Սրանց հետ ամե՛ն ինչ պարզ է, ինչպեսև Նիկոլի սրտի դատախազի, որի անունն էլ չես ուզում տալ։ Պարզ պատճառով`այդ անունն այլևս հայհոյանքի նման մի բան է դարձել և վաղուց արդեն ասոցացվում է արժանապատվությունից զուրկ, անսկզբունքային, պաշտոնի խաթեր ցանկացած ստորության պատրաստ, օրվա իշխանության կոշիկներն օրը մի քանի անգամ լիզելու-փայլեցնելու վարպետ, քաղաքական հաշվեհարդարների բութ գործիք և պնակալեզության խորհրդանիշ Վիշինսկու հետ։
Ծառուկյանին «ասֆալտին պառկացնելու», մեղմ ասած, տգեղ պատմության մեջ ինձ մի՛ բան է մտահոգում։ Այդ անպատիվ արարածն ԱԺ ամբիոնից առանց ամաչելու հայտարարեց, որ 2018թ. ապրիլին հե՛չ էլ քաղաքական պատվեր չէր կատարում` հանդես գալով իր այսօրվա սրտի վարչապետ Նիկոլ Իջևանցուն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով քրեական պատասխանատվության կանչելու միջնորդությամբ։ Ասաց`դա զուտ իրավական գործընթաց էր. միջնորդությունը կազմվել է` ելնելով գործով ձեռք բերված փաստական տվյալներից։
Սա նշանակում է, որ Փաշինյանը խախտել էր Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները` լայնածավալ «ընդդիմադիր զորաշարժեր» սկսելով, կաթվածահար անելով հանրապետության տրանսպորտային զարկերակները, Երևանը և մյուս խոշոր բնակավայրերը վերածելով եռացող կաթսայի, որ ամեն րոպե կարող էր պայթել։ Եվ ուրեմն`պետք է պատասխան տար իր հանցավոր գործողությունների համար։
Բայց, ինչպես «խոստովանեց» հայկական Վիշինսկին, զանգահարել է փոխվարչապետներից մեկը (պարզ է, որ դա առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն էր), «հորդորել» է հետ վերցնել միջնորդությունը։ Ինքն էլ՝ որպես օրվա իշխանության հլու-հնազանդ կամակատար, ենթարկվել է. աչք է փակել գործով ձեռք բերված ապացույցների վրա և հընթացս հրաժարվել մեղադրանքից, որը, իր ասելով` քաղաքական ենթատեքստ չուներ, հիմնավոր էր և բխում էր գործի նյութերից։ Այսինքն` «իսկականի հետ ճիշտ էր»։
Հարց է առաջանում. եթե այդպես է, ո՞ւր են նայում պատկան մարմինները` Նիկոլի սրտի ՀՔԾ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ը և դատախազությունը։ Չե՞ն պատրաստվում հետին թվով անդրադառնալ 2 տարվա վաղեմության իրադարձություններին և գնահատական տալ, մի կողմից` գլխավոր դատախազի, մյուս կողմից` Նիկոլ Վովաևիչի անօրինական գործողություններին, ճիշտ այնպես, ինչպես քչփորել են Գագիկ Ծառուկյանի կենսագրության «թաքուն էջերը» և վրան մեկի տեղ երեք գործ կարել։ Ինչ է թե` համարձակվել է պահանջել բոլոր առումներով, բոլոր ուղղություններով ձախողված կառավարության հրաժարականը։
Բա չիմանա՞նք` Հայաստանի և հայ ժողովրդի համար վճռորոշ, եթե չասենք ճակատագրական այս փուլում կարևորագույն որոշումներ ընդունող անձը, որի նկատմամբ 2010 թ. հունվարին կայացված մեղադրական դատավճիռը ոչ մեկը չի չեղարկել, կրկնահանցագո՞րծ է (մի կողմ դնենք, որ մի քանի անգամ էլ զրպարտության համար է դատվել ու դատապարտվել), թե՞ չէ...

Լիլիթ Պողոսյան