Քաղաքական

16.06.2020 18:45


Ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին լռեցնելու գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում․ ԲՀԿ

Ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին լռեցնելու գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում․ ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի՝ «Հայրենիք», Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Մեկ Հայաստան» կուսակցությունների հայտարարությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է․

«Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք տեղ են գտել ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ մեր պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին: Այո՛, ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին ամեն գնով լռեցնելու ապօրինի գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում: Եկել է բոլոր առողջ ուժերի, գործիչների, անհատների և կազմակերպությունների ջանքերը միավորելու, օր օրի դեպի անդունդը գահավիժող մեր հայրենիքը փրկելու ժամանակը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից ՀՅԴ-ն, «Հայրենիք» և «Մեկ Հայաստան» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Այս խորագրի վերջին նյութերը