Լրահոս

16.06.2020 18:38


Տավուշի մարզում 31–ամյա վարորդը 07-ով Իջևան քաղաքի Եղնիկի արձանի մոտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում

Տավուշի մարզում 31–ամյա վարորդը 07-ով Իջևան քաղաքի Եղնիկի արձանի մոտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում

Երեկ՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Իջևանի բնակիչ, 31-ամյա Հարություն Խ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 123-րդ կմ հավածում, Իջևան քաղաքի Եղնիկի արձանի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Իջևաի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը