Քաղաքական

16.06.2020 18:30

Նվեր Ծառուկյանը քրեական ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Նվեր Ծառուկյանը քրեական ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Առանց որևէ պայմանավորվածության մարդիկ հավաքվում են այստեղ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ շեմքի մոտ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Սա գործընթաց է, որը մենք որևէ կերպ չենք կարող վերահսկել: Մենք որևէ բան չենք անելու, որով կվտանգենք մեր ազգաբնակչության առողջությունը, բայց և որևէ դեպքում չենք կարող արգելել մեր քաղաքացիներին իրենց ազատ կամարտահայտումը իրականացնել»,-ասաց նա:

Հարցին, թե ովքեր են գործով անցնող 28 անձինք, Իվետա Տոնոյանը նշեց, որ այդ մանրամասներին չի տիրապետում:

Իսկ Գագիկ Ծառուկյանի որդու գործով անցնելու հետ կապված, Տոնոյանն ասաց, որ նա այլ քրեական գործով հարցաքննության ծանուցում է ստացել:

«Ես տեղյակ եմ, որ Նվեր Ծառուկյանը քրեական ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել: Գագիկ Ծառուկյանին հրավիրում են հարցաքննության և րոպեներ անց նրա որդուն են այլ քրեական գործի շրջանակներում հրավիրում հարցաքննության»,-ասաց նա` նշելով, որ գործի մանրամասներին չի տիրապետում:

Իվետա Տոնոյանը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ Նվեր Ծառուկյանը երկրում է:

Նա հավելեց, որ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց իրենք իրենց ճանապարհային քարտեզը կգծագրեն:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։