Լրահոս

16.06.2020 18:14


Ռոման Ամոյանն ազատ է արձակվել. նրան տարել էին ոստիկանության Աշտարակի բաժանմունք

Ռոման Ամոյանն ազատ է արձակվել. նրան տարել էին ոստիկանության Աշտարակի բաժանմունք

Հունիսի 16-ին Ազգային Ժողովի մոտից ոստիկանների կողմից բերման ենթարկված՝ Պեկին-2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը NEWS.am-ի տեղեկություններով ազատ է արձակվել և այժմ գտնվում է տանը:

Անվանի ըմբիշին բերման ենթարկվելուց հետո ոստիկանները նրան տարել են Արագածոտնի մարզի Աշտարակի բաժանմունք: Կարճ ժամանակ անց նույն ոստիկանները Ամոյանին հետ են բերել Երևանի Բաղրամյան պողոտա՝ նույն վայրը, որտեղից բերման էին ենթարկել: Աշտարակի բաժանմունքում Ամոյանի նկատմամբ վարչական վարույթ չի կազմվել, ոստիկանները Ամոյանի հետ զրույցի ընթացքում խոստովանել են, որ մարզիկին չեն ճանաչել:

Այս խորագրի վերջին նյութերը