Լրահոս

16.06.2020 17:50


Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնամասում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնամասում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման

Հունիսի 16-ին, ժամը 12:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-6 և Մ-3 ավտոճանապարհների խաչմերուկում կայանած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Խաժակ Մ․, ծնված 1967 թ․) շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը