Քաղաքական

16.06.2020 16:04

Հունիսի 18-ին ԲԴԽ-ն սկսելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը

Հունիսի 18-ին ԲԴԽ-ն սկսելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը

Հունիսի 18-ին, ժամը 14-00-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը սկսելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը: Հիշեցնեմ, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռ.Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում պլանավորում եմ միջնորդել ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Ս.Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար: Համոզված եմ, որ միջնորդության վերաբերյալ ԲԴԽ որոշումը կլինի առաջին նախանշանը, թե արդյոք ԲԴԽ-ն կկարողանա՞ հանդես գալ այս գործով որպես անկախ մարմին՝ դատարան, թե կենթարկվի գործադիր իշխանության ճնշման: Պարոն Ս.Խաչատրյանին իմ ուղղվելիք հարցերը չեն լինելու հաճելի, միևնույն ժամանակ գտնվելու են բացառապես իրավական հարթության մեջ:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։