Այսօր համար մեկ ոչ ժողովրդավար կազմակերպությունը ՔՊ-ն է
2016 թվական: Այդ ժամանակ քննարկվում էր կուսակցությունների մասին նոր օրենքը: Մի երկու մարդ էր խոսում այդ օրենքի կարևորության մասին՝ ես և Մանվել Սարգսյանը: Համատարած անտարբերություն ողջ քաղաքական դաշտի կողմից, նաև այսօրվա ՔՊ-ականների ու իրենց առաջնորդ կողմից, ով այդ ժամանակ պատգամավոր էր:
Առաջարկություններս պարզ էին, պետք է այնպիսի օրենք ընդունվի, որ կուսակցությունները չդառնան մեկ անձի կամ մի քանի մարդու կողմից վերահսկվող կառույցների: Պետք է ղեկավար կազմի պարբերաբար ռոտացիա տեղի ունենա, պետք է ներկուսակցական ժողովրդավարություն լինի և այլն: Այդ ամենը պետք է պարտադրվի օրենքով: Այդպես են հարցերը լուծվում:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու էին բոլորն անտարբեր այդ օրենքի հանդեպ: Անտարբեր էին, որովհետև բոլոր կուսակցություններն ունեն առաջնորդներ, որոնք ցանկանում են ունենալ գրպանային կուսակցություններ, այդ թվում նաև ՔՊ կոչվածը, որ այսօր ունենա ոչ թե պատգամավորներ, այլ կոճակ սեղմողներ: Զավեշտալի է, որ հայտարարում են, որ ԲՀԿ-ն ժողովրդավարական կազմակերպություն չէ: Այսօր համար մեկ ոչ ժողովրդավար կազմակերպությունը ՔՊ-ն է:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից