Կարծիք

16.06.2020 15:06


Նիկոլի քաղաքականությունը կառուցված է թշնամություն սերմանելու և պառակտելու վրա

Նիկոլի քաղաքականությունը կառուցված է թշնամություն սերմանելու և պառակտելու վրա

Նիկոլի քաղաքականությունը կառուցված է թշնամություն սերմանելու և պառակտելու վրա. ընտրել ինչ-որ թիրախ, հրեշացնել այն, և բոլորի ատելությունն ուղղել այդ թիրախին։ Տնտեսական տապալում լինի, արտաքին քաղաքականության, թե ազգային անվտանգության, Նիկոլը միշտ իր վրայից պատասխանատվությունը կգցի, մի թշնամի կնշանակի և իր ֆեյքերի-զոմբիների բանակին «ֆաս» հրամանը կտա։

Ընդ որում կարող է մեկ շաբաթ կամ մեկ ամիս առաջ այդ մարդու հետ հաց կիսած լինել։ Անցյալ տարվա սեպտեմբերին Ծառուկյանի աղջկա հարսանիքին լավ էլ քեֆ էր անում Նիկոլը...

Իհարկե, զավեշտալի է նաև այն, որ այս վիճակում էլ ԲՀԿ-ն «մերժիրՍերժին» է խաղացնում ու շարունակում է «նախկիններից» դիստանցիա շեշտել։

Բայց հարցն այստեղ ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ որևէ այլ ուժին համակրել-չհամակրելը...

Հարցն այն է, որ Նիկոլը, ինչպես և բոլոր գերպոպուլիստները, քայլ առ քայլ ապամոնտաժում է օրենքը, իրավունքը, արդարադատությունը, պետական բոլոր ինստիտուտները, թողնելով իրեն և միայն իրեն՝ որպես իշխանության միակ աղբյուր։

Նա ուզում է լինել և դատավոր, և օրենսդիր, և իրավապահ, և բանկ, և ԶԼՄ... Նա անկեղծ համարում է, որ պետությունն ինքն է։ Ժողովուրդն էլ է ինքը։ Ու երբ չի ստացվում հերթական ինստիտուտին տիրանալ, նա առանց մտածելու սկսում է այն քանդել։ Հիշո՞ւմ եք. «Կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Սա է լոգիկան. «Կա՛մ ես, կա՛մ ամեն ինչ քանդելու եմ»։

Բայց չէ... 300 տարվա ազգային ազատագրական պայքարը, աղետները, որոնց միջով անցել ենք, միլիոնավոր կորուստները, որոնք տվել ենք պետականության վերածննդի ճանապարհին, այն բանի համար չէին, որ ինչ-որ ժուլիկ այդ ամենը 2–3 տարում փոզմիշ անի։

#ՀայաստանըՔոՕջախըՉէ
#ՀայաստանըԿվերապրիՆիկոլին
#նիկոլավիրուս

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը