Գյումրիում Mercedes-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:25-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տեր-Գաբրիելյանև Օզանյան փողոցների խաչմերուկում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրից դեպի Սևերսկի տանող ավտոճանապարհին, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻԾ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, քաղաքացիները վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկները նախ նրանց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Գյումրիում Mercedes-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:25-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տեր-Գաբրիելյան և Օզանյան փողոցների խաչմերուկում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրից դեպի Սևերսկի տանող ավտոճանապարհին, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն: