Կարծիք

16.06.2020 14:14


Մի կողմից սարսափը Սիրելի Առաջնորդից, մյուս կողմից նույն սարսափը «գտնված երազը» հանկարծ կորցնելու, նրանց ստիպում է մոռանալ սեփական եսը և դառնալ խաղալիք

Մի կողմից սարսափը Սիրելի Առաջնորդից, մյուս կողմից նույն սարսափը «գտնված երազը» հանկարծ կորցնելու, նրանց ստիպում է մոռանալ սեփական եսը և դառնալ խաղալիք

ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Դիտում և լսում եմ ԱԺ ԲՀԿ պատգամավորների զգացմունքային ելույթները։ Արդյոք նրանք կարծո՞ւմ են, թե իրենց խոսքով ազդելու են ԱԺ-ում 70% կազմող Սիրելի Առաջնորդի «խաղալիք»-պատգամավորների խղճի վրա։

Իհարկե՝ ոչ։ Վերջիններս անտարբեր հայացքներով սպասում են նիստի եզրափակիչ մասին, որ միաձայն քվեարկեն այնպես, ինչպես իրենց հանձնարարել է Առաջնորդը, որին են պարտական իրենց ոչնչից «քաղաքական գործիչ» դառնալու, միլիոնավոր պարգևավճարներ ստանալու, արտասահմանյան վոյաժներ կատարելու համար։ Իսկ «ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ» անգիր արած խոսքերը նրանց համար պարզվեց՝ 0-ական «արժեքներ» են։

Թերևս, նրանցից ոմանք ներքուստ խղճի խայթ են զգում, բայց մի կողմից սարսափը Սիրելի Առաջնորդից, մյուս կողմից նույն սարսափը «գտնված երազը» հանկարծ կորցնելու, նրանց ստիպում է մոռանալ սեփական եսը և դառնալ խաղալիք։ Ի՞նչ արած, ընտանիք են պահում․․․

Հ․Գ․ Հիշեցում․ հարցը Գագիկ Ծառուկյանին և նրա, շեշտում եմ՝ նրա պատգամավորների կողմնակից լինելու մեջ չէ։ Հարցը նաև Գագիկ Ծառուկյանի ներկա և նախկին գործունեության մասին չէ։ Հարցն ավելի քան պարզ է՝ քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու, հաշվեհարդար տեսնելու, միանձնյա իշխանություն ստեղծելու մեջ է։

Ովքեր այս պարզ ճշմարտությունը չեն տեսնում․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը