Քաղաքական

16.06.2020 14:02


Ձեզ վախացրե՞լ են, ահաբեկե՞լ են, թե՞ Ձեր կամավոր ընտրությունն է մասնակցել այս «ցիրկին». Արման Աբովյանը՝ Արթուր Դավթյանին (տեսանյութ)

Ձեզ վախացրե՞լ են, ահաբեկե՞լ են, թե՞ Ձեր կամավոր ընտրությունն է մասնակցել այս «ցիրկին». Արման Աբովյանը՝ Արթուր Դավթյանին (տեսանյութ)

Պարոն դատախազ, շատ զվարճալի է նայել, թե ինչպես եք փորձում ապացուցել, որ մածունը սև է: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Նա նշեց, որ դատախազի ներկայացրած փաստարկների մեջ չկար ոչ մի փաստարկ, որն ուղղակի մատնանշում է Գագիկ Ծառուկյանին: «Ինչ վերաբերում է Ձեր հնչեցրած հանգամանքներին, պարոն Ծառուկյանը կուսակցության լիդեր է, մեր կուսակցությունը երկրորդ ուժն է ՀՀ-ում, առաջին ընդդիմադիր և թե այն ժամանակ, թե թե հիմա այդ հարյուրհազարավոր մարդկանց և տասնյակհազարավոր ակտիվիստների մեջ դժվար է բոլորին վերահսկել: Իրականում բան չկա, Դուք ոչ մի բան չներկայացրիք, ինչը թույլ կտա ենթարդել, որ կան հիմքեր՝ քրեական հետապնդումը շարունակելու և զարգացնելու»,-ասաց նա:

Աբովյանն ասաց՝ մեկ հարց ունի: «Ես էլ եմ հասկանում, Դուք էլ եք հասկանում, որ մասնակցում եք քաղաքական հետապնդումների այս բուռն պրոցեսին՝ Ձեր կողմից «սլիվներ» անելով իշխանության թևին, մասնակցելով այս բոլոր պրոցեսներին: Ձեզ վախեցրե՞լ են, ահաբեկե՞լ են, թե՞ դա Ձեր ընտրությունն է, Դուք եք որոշել այդպես: Ձեր կամավոր ընտրությո՞ւնն է մասկանցել այս «ցիրկին»»,-հարցրեց Արման Աբովյանը:

«Եթե մտածում եք, որ վախեցնելը կարող է ազդած լինել, Դուք էլ փորձեիք վախեցնել, պարոն Աբովյան: Կարող է մի բան դուրս գա: Ինձ ոչ մի բան չի կարող վախեցնել: ՀՀ Սահմանադրույթունը և օրենքները գլխավոր դատախազին տվել են այնքան գործիք, այնքան ուժ և այնքան պատաասխանատվություն, որ երբեմն ուղիղ չի նայում, թե ում է հետապնդում ինքը ու այդեպս է միշտ լինելու»,-արձագանքեց Դավթյանը:

Նա նորից պարզաբանեց, թե ինչ ապացույցներ ունի՝ կապված այդ հրապարակված ցուցակների հետ ու ասաց, եթե այսքանից հետո պետք է համարվի, որ դրանք ապացույցներ չեն, իրեն այդպիսի դատարան հայտնի չէ:

Աբովյանն էլ հարցրեց՝ Դավթյանը իրոք կարծում է, որ իրեն ուզում է վախեցնե՞լ: «Ես ընդամնեը արձանագրեցի մի փաստ, Դուք ինձնից չպետք է վախենաք, Դուք ժողովրդից պետք է վախենաք: Ինչ վերաբերում է մնացածին, ոչ մի իրական ապացույց, բացի ենթադրություններից ու այն ֆոտոշոփային փառատոնից, որը մենք տեսանք այս երկու օրվա ընթացքում, Դուք, ըստ էության, չներկայացրիք: Միջնորդություն ներակայացրեք, որ ֆոտոշոփին տանեք քրեական պատասխանատվության ենթարկեք: Այնքան ակնհայտ է, որ շինծու գործի հիման վրա քաղաքական հետադնումներ են գնում, և Դուք մասնակից եք այս ամբողջ պրոցեսին, մեղքը Ձեր վիզը, ինչ ասեմ»,-հայտարարեց Աբովյանը:

Դավթյանն էլ նորից ցույց տվեց այդ փաստաթղթերը և ասաց, որ դրանք չեն հորինվել, այլ մեկ այլ քրեական գործի շրջանակում հայտնաբերվել են խուզարկությամբ, այդ փաստաթղթի հեղինակը դրա մասին տվել է համապատասխան տեղեկություններ. «ի՞նչ ֆոտոշոփ, ի՞նչ նկարած թուղթ»,-ասաց գլխավոր դատախազը:

Աբովյանն էլ արդեն տեղից արձագանքեց, որ 5 րոպեում կարող է կազմակերպել նման թուղթ, Դավթյանը, ի պատասխան, նշեց. «Կարող եք կազմակերպել, կազմակերպեք»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը