Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից․ ոստիկաններն ուժ կիրառեցին նաև ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ (տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այժմ ԱԱԾ շենքում է, որտեղ նրան կանչել են հարցաքննության։
ԱԱԾ-ի մոտ են կենտրոնացվել ոստիկանական մեծաթիվ ուժեր:
Ծառուկյանի աջակիցներն ու ԲՀԿ-ական պատգամավորներն ԱԱԾ-ի մոտ են։
***
Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից և հայտարարեց, որ գործը շինծու է։
Առաջին ատյանի դատարանը վաղը՝ հունիսի 17-ին, կքննի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս լուրը լրագրողներին ԱԱԾ շենքից դուրս գալով հայտնեց Ծառուկյանը։
«Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է, ռեալ բան չկա»,-ասաց նա։
Հարցին՝ արդյոք իր դեմ ցուցմունք կա՞, Ծառուկյանն ասաց՝ ոչ։
Եվ հենց այն պահին, երբ նա պատասխանում էր լրագրողների հարցերին, ոստիկանները մեծ խմբով գրոհեցին մարդկանց ուղղությամբ և անգամ կոպիտ ուժ կիրառեցին ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ։