Իշխանությունը Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ է նկարահանում, իսկ ոստիկանությունը Ռոման Ամոյանին պառկեցնում է գետնին. Լուիզա Սարգսյան
Օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանին բերման ենթարկելուց հետո ԱԺ 6-րդ գումարման Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը լրատվամիջոցներին ասաց․ «Իշխանությունը Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ է նկարահանում, իսկ հայոց եռագույնը նույնպես աշխարհի տարբեր երկրներում բարձրացրած Ռոման Ամոյանին պառկեցնում է գետնին։ Եվ անգամ այն բանից հետո, երբ նա գոռում էր, թե շունչս կտրվում է, իսկ մարդիկ տեղեկացնում էին, որ նա մեր անվանի մարզիկ Ռոման Ամոյանն է, ոստիկանությունը պատասխանում էր, թե դա իրենց համար որևէ նշանակություն չունի, և նա ՀՀ շարքային քաղաքացի է։ Մինչդեռ Ռոման Ամոյանը այստեղ ասում էր, որ Ազգային ժողովի ներսում այս պահին քննարկվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցը, և ինքը դրա համար է այստեղ»։
Լուիզա Սարգսյանը նաև դիմեց հանրապետության նախագահին՝ հարցնելով, թե ո՞ւր է նա, ինչո՞ւ չի արձագանքում այս ամենին, և դա այն դեպքում, երբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ հանդիպման ժամանակ, նա ասել է, որ Հայաստանը պետք է լինի նոր մտքի երկիր, նոու-հաուների երկիր։ Նա նաև դիմեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ հայտարարելով, որ այսօր փողոցներում երիտասարդներն են, մարզիկները, որոնց շնորհիվ իրենք 2018 թվականին եկան իշխանության․ «Եվ սա է հիմա այդ երիտասարդների գնահատականը։ Սպորտը ֆեյսբուքի տիրույթում չէ, լայվերում չէ, սպորտը քրտնաջան աշխատանքի արդյունք է»։
Լուիզա Սարգսյանը հորդորեց դուրս գալ փողոց և տեսնել, թե երիտասարդների հետ ինչպես են վարվում ոստիկանները։