Լրահոս

16.06.2020 11:09


10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17 489-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 389-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 295 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6571, փաստացի բուժվողներինը՝ 10 529: Մեկ օրում թեստավորվել է 1956 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 85 556 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը