ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները ևս մեկ անգամ բացահայտեցին մեր հասարակության հիվանդ լինելը... Հասարակության մի զգալի մասը շարունակում է տառապել անշնորհակալության, չարության և նախանձի ախտով...
Երկու օր էլ թե՛ համացանցում և թե՛ առօրյա կյանքում որոշ տկարամիտներից լսում եմ հիացմունքային վնգստոցներ, թե ինչպես է Նիկոլը Ծառուկյանին նստեցնելու...Ու գիտեք սարսափելին ո՛րն է. այն, որ Ծառուկյանի բռնվելուց ուրախանում են մարդ կոչվող երկոտանիները, որոնք ԲՀԿ առաջնորդի Գյումրի գալուց օր առաջ արդեն նախապատրաստվում էին այդ հանդիպմանը, "մարդիկ" որոնք անձամբ կամ նամակներով դիմում էին ԲՀԿ առաջնորդին բազմաթիվ (ֆինանսական, բժշկական և այլ ) օգնություններ ստանալու համար և չէին մերժվում... Արարածներ ովքեր Ծառուկյանին տեսնելուց նրան դիմում էին՝ "Թագավոր ջան"-ով...Ու հիմա, այս անբարոյական մասսան, որը ծափերով էր դիմավորում Ծառուկյանին, իսկ հիմա հրճվում է նրա դժվարություններից, համարվում է Նիկոլի հենարանը...Արժանի հենարան է Նիկոլի համար, քանի որ շատ շուտով հենց այս անգրագետ և չարացած պլեբսն է գահընկեց անելու Նիկոլ Փաշինյանին և նրա դիլետանտ թիմակիցներին...
Ամենանողկալի և զզվելի երևույթն ինձ համար անշնորհակալ մարդն է, ով տառապում է չարությամբ և ամենաառաջինն ատում է նրան ով իրեն մշտապես լավություն է արել՝ վրեժխնդիր լինելով նրանից վատություններ անելով... Ցավոք, ասյպիսի մարդ կոչվածները մեր հասարակության մեջ շատ-շատ են...
Հ.Գ. Համոզված եմ՝ "Ինչպես "պողոսները" Նիկոլին բերեցին, այնպես էլ "պողոսները" կտանեն"...Նիկոլն առանց "արյուն" եկավ, բայց արդյոք այդպես հանգիստ կգնա՞... Սա՛ է ամենակարևոր խնդիրը...
Մարդկային ստորությունն անսահմանափակ է

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից