Քննիչը զանգեց և ասաց, որ եթե հիմա չհասնեմ ԱԺ, իմ դուռը կջարդեն խուզարկելու համար. Նաիրա Զոհրաբյան
Հարգելի՛ հայրենակիցներ,
քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։ Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։ Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։
Սա այլեւս խելագարություն է, սիրելի հայրենակիցներ։
***
Բարի խուզարկում
Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել ոչ թե Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, այլ Հանրապետության 47 հասցեում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում։
Հիմա ես հրապարակում եմ այն քննիչի հեռախոսահամարը, ով զանգահարել էր ինձ և ասում էր, որ եթե ես արագ չհասնեմ, իրենք ջարդելու են իմ աշխատասենյակի դուռը: 093721122:
Այս պահին իրենք ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում են։ Ես իրենց մաղթում եմ բարի խուզարկում, ինձ քննիչը հարցրեց՝ արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ ՝ այո: Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին:
Քննիչը զանգեց և ասաց, որ եթե հիմա չհասնեմ ԱԺ, իմ դուռը կջարդեն խուզարկելու համար. Նաիրա Զոհրաբյան
Հարգելի՛ հայրենակիցներ,
քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։ Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։
Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։
Սա այլեւս խելագարություն է, սիրելի հայրենակիցներ։
***
Բարի խուզարկում
Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել ոչ թե Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, այլ Հանրապետության 47 հասցեում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում։
Հիմա ես հրապարակում եմ այն քննիչի հեռախոսահամարը, ով զանգահարել էր ինձ և ասում էր, որ եթե ես արագ չհասնեմ, իրենք ջարդելու են իմ աշխատասենյակի դուռը:
093721122:
Այս պահին իրենք ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում են։
Ես իրենց մաղթում եմ բարի խուզարկում, ինձ քննիչը հարցրեց՝ արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ ՝ այո:
Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին:
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից