Քաղաքական

16.06.2020 09:01

Որևէ ցուցմունք Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ քրեական գործով առհասարակ գոյություն չունի․ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ)

Որևէ ցուցմունք Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ քրեական գործով առհասարակ գոյություն չունի․ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ)

«Ներկայացված միջնորդության մեջ չկա որևէ կոնկրետ ապացույց, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանն առնչություն ունի ընտրակաշառքների կամ անձանց հետ, ովքեր այդ գործով անցնում են որպես մեղադրյալ»,-այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի փաստաբան Էմին Խաչատրյանը:

Նա ասել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված գործերը շինծու են և ընդգծել, որ պաշտպանական խմբի համար ի սկզբանե ակնհայտ է եղել, որ շոուն կազմակերպվել է հասարակության լայն շրջանակների մոտ տպավորություն ստեղծելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։