Հարցազրույց

15.06.2020 23:32


Այս իշխանությունը հերթական անգամ նսեմացնում է ոստիկանական համազգեստն ու ոստիկանին․ Սայաթ Շիրինյան (տեսանյութ)

Այս իշխանությունը հերթական անգամ նսեմացնում է ոստիկանական համազգեստն ու ոստիկանին․ Սայաթ Շիրինյան (տեսանյութ)

Ո՞վ ես դու, Իոաննիսյան, ու ի՞նչ խնդիր ես լուծում՝ վարչապետի հետ միասին։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ հարց է բարձրացրել ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ օրերս տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ օրերս Սայաթ Շիրինյանն իր տան ավտոտնակում առանց դիմակի աշխատելիս է եղել, քաղաքացիներին դիմակ կրելու իրազեկման ակցիայի շրջանակում մոտեցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ու պահանջել, որ նա դիմակ դնի, ինչից հետո վեճ է ծագել։

Սայաթ Շիրինյանի խոսքով՝ տեղի ունեցածը պատահականություն չէր․ «Իոաննիսյանը դիմացի մայթից նայեց և հեռացավ, որից հետո ինձ մոտենում է առանց դիմակի մի աղջիկ ու նկատողություն անում։ Այնուհետև այս աղջիկը հեռանում է, որից հետո մոտենում է Իոաննիսյանն ու տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ»։

Ըստ Շիրինյանի՝ իրենց նպատակը այդպիսի միջադեպով իրեն լռեցնել փորձելն է եղել։

Պահեստազորի գնդապետը հռետորական հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ եք նսեմացնում ոստիկանի համզգեստը․ «Էդ ի՞նչ աստիճանի եք հասել, որ քաղաքացիներին իրազեկման համար ոստիկանի եք կցում։ Այս քայլով դուք հերթական անգամ նսեմացնում եք ոստիկանին»։

Հարցին՝ հետևաբար ի՞նչ խնդիր է լուծում նույն Դանիել Իոաննիսյանը, Սայաթ Շիրինյանը պատասխանել է․ «Ո՞վ ես դու, Իոաննիսյան, ու ի՞նչ խնդիր ես լուծում՝ վարչապետի հետ միասին։ Վարչապետն անլուրջ հայտարարություն էր արել, որ պետք է լինի ժողովրդական վերահսկողություն։ Նա նորից փորձում է ժողովրդին իրար դեմ լարել։ Իր վերջին լայվում էլ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց ժողովրդին, որ կորոնավիրուսը հենց իրենք են տարածում»։

Սայաթ Շիրինյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է լավ հիշի՝ ինչպես «Մարտի 1»-ի արյունն է նրա խղճին ծանրացած, այդպես էլ ամեն օր կորոնավիրուսից գրանցված մահերն են նրա խղճին։

Անդրադառնալով «Մարտի 1»-ի իրադարձություններին՝ քանի որ այդ ժամանակ Սայաթ Շիրինյանը եղել է ոստիկանության պետի մամուլի քարտուղար, և որի մասին Դանիել Իոաննիսյանի հետ միջադեպից հետո մամուլում նորից գրեցին, Սայաթ Շիրինյանը նշել է․ «Այո՛ գրեցին, որ ես եղել եմ Ռոբերտ Քոչարյանի գնդապետն ու սուտ լուրեր տարածողը։ Նախ ասեմ, որ նախագահ Քոչարյանի օրոք ես եղել եմ փոխգնդապետ։ Այդ ժամանակ անգամ դեղին մամուլ «Հայկական ժամանակ»-ն իր միջակ լրագրող Նիկոլ Փաշինյանով չի կարողացել իմ դեմ հոդվածներ գրել»։

Սայաթ Շիրինյանը հպարտությամբ է նշում, որ ունեցել է Ռոբերտ Քոչարյանի նման ուժեղ կամքի տեր գերագույն գլխավոր հրամանատար․ ««Մարտի 1»-ին ես կարողացել եմ լավագույն ձևով կատարել իմ պարտականությունները, քանի որ ունեցել եմ Քոչարյանի նման գերագույն գլխավոր հրամանատար։ Ես համոզված եմ եղել, որ Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ին ուզում էին բռնազավթել իշխանությունը, և նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգն է պահել»։

Ըստ պահեստազորի գնդապետի՝ «Մարտի 1»-ին ոստիկաններին ծեծել են ու փախուստի դիմել․ «Քսան տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը ոստիկանների վրա ցեխ է շպրտել։ Նիկոլ Փաշինյան, ոստիկանները լավ հիշողություն ունեն և հիշում են՝ ինչպես էիք «Մարտի 1»-ին ոստիկաններին ծեծելու ժամանակ ասում՝ հոգիս փառավորվեց»։

Սայաթ Շիրինյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կամակատար ոստիկանություն երբեք չի ունենա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը