Քաղաքական

15.06.2020 18:30

Թե ինչքան Ռոբերտ Քոչարյանը կգտնվի «Իզմիրլյան» կենտրոնում, կապված է նրա առողջության վերաբերյալ բժիշկների գնահատականից և վարչական դատարանից. Հայկ Ալումյան

Թե ինչքան Ռոբերտ Քոչարյանը կգտնվի «Իզմիրլյան» կենտրոնում, կապված է նրա առողջության վերաբերյալ բժիշկների գնահատականից և վարչական դատարանից. Հայկ Ալումյան

Ռոբերտ Քոչարյանը ինչքան կգտնվի «Իզմիրլյան» կենտրոնում կապված է նրա առողջության վերաբերյալ բժիշկների գնահատականից և վարչական դատարանից. այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած նիստից հետո նշեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ՀՔԾ-ն միջնորդել է՝մինչև կորոնավիրուսի ավարտը երկրորդ նախագահին «Իզմիրլյան» կենտրոնում պահելու հայցի վերացմանը:

Անդրադառնալով իրենց կողմից վերաքննիչ քրեական դատարանին ներկայացված բողոքներին՝ նա նշեց.

«Մենք դատարանին ներկայացրեցինք, մեր տեսակետը, թե ինչի համար է անձնականերաշխավորությանիստիտուտը նախատեսված: Արդյունքում հասկացանք, որ մեր տեսակետները ոչ ամբողջությամբ է դատարանը կիսում, որոշ նրբությունների մեջ կան տարաձայնություններ, որը կարող է ցանկացած երկու իրավաբանի մեջ լինել, նույնիսկ ամենապրիմիտիվ հարցի վերաբերյալ: Նաև հարց էր դրված կապված անձնական երաշխավորության հետ, այդ հարցի պատասխանն ակնկալվում էր լսել Ռ․ Քոչարյանից, ոչ թե մեզանից և մենք ասեցինք, որ մյուս նիստին կհաղորդենք պարոն Քոչարյանի տեսակետները՝ այդ հարցի վերաբերյալ»:

Լրագրողի այն հարցին, որ երեկվանից սկսած Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ պատմություններ են զարգանում և հաշվի առնելով, որ նախկինում շատ էին նրա անունը կապում Ռ Քոչարյանի հետ, խոսել եք Ռ. Քոչարյանի հետ, նրա կարծիքը լսել եք, Հայկ Ալումյանը պատասխանեց

«Երբևիցե պարոն Քոչարյանի հետ քաղաքական հարցերչենք քննարկել, եթե քննարկած էլ լինեինք, սա այն ձևաչափը չէ, ես էլ այն կարգավիճակում չեմ, որ այդ հարցերը հանրությանը ներկայացնեմ, այս հարցին թույլ տվեք չպատասխանել, բայց նշեմ, որ իրականում կապ չեմ տեսնում»:

Աղբյուրը՝tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։