Կարծիք

15.06.2020 15:17


Նրանց միշտ ձեռնտու է լինելու «դեգրադացված» հասարակություն ունենալը

Նրանց միշտ ձեռնտու է լինելու «դեգրադացված» հասարակություն ունենալը

Հայտնի գործիչները ժամանակին կարծում էին, որ որոշ առումով ներելի են այն սխալները, որոնք մարդիկ կատարում են մինչև երեսուն տարեկանը, բայց երբ արդեն հասուն տարիքի քաղաքացին է դրսևորվում դպրոցականին հարիր ծանծաղամտությամբ և ինքնահավանությամբ և աններելիորեն պաշտպանում է կառավարության սխալ քայլերը, ապա դա կարող է հանգեցնել աղետի, քանզի անպատժելիությունն ու ամենաթողությունը պետական գործչի վատագույն սադրիչներն են։ Որևէ լուրջ քաղաքական գործիչ չի կարող առանց քմծիծաղի դիտել այն ամենը, ինչ այսօր կատարվում է մեր երկրի քաղաքական դաշտում։ Եթե պետական և քաղաքական գործիչները կարող են նման անպատասխանատվություն դրսևորել երկրի, պետության նկատմամբ, դա միայն գուժում է այն մասին, որ երկիրը չունի պետություն, քանզի պետությունը նախ և առաջ պատասխանատվություն է, որի զգացողությունից, փաստորեն, զուրկ են ինչպես այսօրվա պատգամավորները, կառավարության անդամները, այնպես էլ հասարակության այն մասը, որի ինքնախաբեական թողտվությամբ էլ կատարվում է այս ամբողջ զավեշտախաղը։

Հ.Գ. Իշխանության եկան քայլած դեմագոգները, քայլած Էմոցիոնալ մանիպուլյատորները, քայլած պոպուլիստները և նրանք, որոնց միշտ ձեռնտու է լինելու «դեգրադացված» հասարակություն ունենալը:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը