Կարծիք

15.06.2020 13:49


Ինչն էր պակասում Մարդ Ծեծողին լիակատար խայտառակության համար

Ինչն էր պակասում Մարդ Ծեծողին լիակատար խայտառակության համար

Ծառուկյանի, իր կողմակիցների, ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների, այդ թվում` կանանց դեմ «արտակարգ կորոնավիրուսային ռեժիմում» իրականացված «ոստիկանական բլից-կրիգից» հետո մի տեսակ տեղս չէի գտնում. չէի կարողանում ազատվել անորոշ զգացողությունից, թե ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է...

Վերջապես հասկացա` ինչն է խնդիրը։ Խաղաղ ցուցարարներին անկյուն քշելու «օպերացիային» շատ կարևոր մի բան էր պակասում, և այդ բանը Մարդ Ծեծող Նիկոլի ականջ ծակող ղժղժոցն էր. «Սիրելի՛ ոստիկաններ, հոգիս փառավորվում ա, երբ տեսնում եմ` ո՛նց եք հրմշտում հպարտ քաղաքացիներին, որոնց սիրում եմ, որոնցով հպարտանում եմ, որոնց առաջ խոնարհվում եմ, քանի դեռ իմ ասածին «չէ» չեն ասել», «Կեցցե՛ խաղաղ ցույցը բռնությամբ ցրող, կին պատգամավորներին ասֆալտին փռող-քարշ տվող 21-րդ դարի ոստիկանը», «Ոստիկանը իմն է... ոստիկանը իմն է... իմն է... այժմ, ընդմիշտ և հավիտյանս հավիտենից։ ԱԱԾ-ն էլ ձեռքիս տակի խաղալիքն է` երբ ասեմ, ում վրով ասեմ` գործ կկարի... Ուռռաաա՛, ընկերներ»։

Թե կուզեք` Մարդ Ծեծողը, որպես զոմբիների «գերագույն հրամանատար», անձամբ պիտի գլխավորեր Ծառուկյանի դեմ հատուկ գործողությունը։

Երևի վախեցել է` էլի խիյարը թարս բուսնի. ներվերը չդիմանան լարվածությանը` կեսից թռնի, «զորքը» խուճապի մատնվի` «սպեցօպերացիան» բկին կանգնի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը