Կարծիք

15.06.2020 12:03


Այնպիսի տպավորություն է, որ ծանր հիվանդությունների հետ կապված հետաձգվում են Մանվել Գրիգորյանի դատական նիստերը, մինչև հիվանդը կմահանա

Այնպիսի տպավորություն է, որ ծանր հիվանդությունների հետ կապված հետաձգվում են Մանվել Գրիգորյանի դատական նիստերը, մինչև հիվանդը կմահանա

Այնպիսի տպավորություն է, որ Դատարանին անհրաժեշտ չէ քննելու Մ.Գրիգորյանի վրա կարած քրեական գործը, դա է պատճառը, որ ծանր հիվանդությունների հետ կապված հետաձգվում են դատական նիստերը, մինչև հիվանդը կմահանա:

Այնպիսի տպավորություն է, որ Առողջապահության նախարարը, ով մասնագիտությամբ նաև բժիշկ է, հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով, հակառակ պարագայում կարձագանքեր հիվանդի բժշկական էպիկրիզներին և բուժող բժշկի մասնագիտական կարծիքին, համաձայն որի հիվանդին այլևս Հայաստանում հնարավոր չէ բուժել և հիվանդը կմահանա: Նման պայմաններում հիվանդին թողնել անօգնական վիճակում և թույլ չտալ ստանալու համապատասխան բուժօգնություն՝ անթույլատրելի է:

Արձանագրելով Մանվել Գրիգորյանի նկատմամբ Դատարանի և Առողջապահության նախարարության կողմից իրականացվող իրավամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգման փաստը, որպես Մ.Գրիգորյանի շահերի պաշտպան, հետամուտ եմ լինելու, որպեսզի մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Փաստաբան Լևոն Բաղդասարյան

Այս խորագրի վերջին նյութերը