Քաղաքական

15.06.2020 11:28

Արցախի «Արդարություն» կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ոստիկանական ուժերի միջոցով ժողովրդին լռեցնելու վտանգավոր գործելաոճից

Արցախի «Արդարություն» կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ոստիկանական ուժերի միջոցով ժողովրդին լռեցնելու վտանգավոր գործելաոճից

Արցախի «Արդարություն» կուսակցությունն իր խոր մտահոգությունն է հայտնում մայր Հայաստանում վերջին շրջանում տիրող սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակի զարգացումների վերաբերյալ, որն այլևս վերածվում է ճգնաժամի։ Երեկ տեղի ունեցած իրադարձությունները մեր մտահոգության վառ ապացույցն էին, որտեղ ՀՀ իշխանություններն ապացուցեցին, որ իրենց գործելաոճը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ, էլ չխոսենք ժողովրդի իշխանության մասին։

Քաղաքական այլակարծության նկատմամբ բռնաճնշումներ կիրառելը՝ ԱԺ-ի դահլիճում պատգամավորին ծեծելու կամ քաղաքական կուսակցության նախագահի նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնելու միջոցով, կարծես թե դարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռագիրը։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը դատապարտում է քաղաքական այլակարծություն դրսևորող քաղաքական գործիչների և անհատների նկատմամբ բիրտ ուժ գործադրելուգործադրելու երևույթը և կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ոստիկանական ուժերի միջոցով ժողովրդին լռեցնելու վտանգավոր գործելաոճից։

Արցախի «Արդարություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։