Լրահոս

15.06.2020 11:18


19 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 397 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

19 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 397 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17064-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 379-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6276, փաստացի բուժվողներինը՝ 10409: Մեկ օրում թեստավորվել է 1276 մարդ, ընդհանուր առմամբ առ 83600 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը