Կարծիք

14.06.2020 16:12


Նիկոլի այսօրվա «մեսիջը»՝ ինձ պետք են հանրային պառակտում և մեծ ցնցումներ

Նիկոլի այսօրվա «մեսիջը»՝ ինձ պետք են հանրային պառակտում և մեծ ցնցումներ

Արձանագրենք և անցնենք առաջ՝

Ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի դեմ քաղաքական ենթատեքստով քրեական հետապնդման փաստով այս պահին ունենք հետևյալ իրողությունները.

1. Զրո արձագանք միջազգային կառույցներից, որոնք ներկայանում են որպես ժողովրդավարության ջատագովներ։

Վաղը կարող է մի բան ասեն, բայց նախկինում այդքան դանդաղկոտ չէին։

2. Զրո արձագանք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, որոնք ամեն օր երդվում են մարդու իրավունքների «արևով»։

Առաջ շատ օպերատիվ էին։ Հիմա, կարծես, կորոնավիրուսն ազդել է արագության վրա կամ ընդհանրապես զրկել արտահայտվելու կարողությունից։

3. Զրո արձագանք հայաստանյան այն գրանտակեր կազմակերպություններից, որոնք իրենց կոկորդն ու մարմնի մյուս մասերը կպատռեին, եթե նախկինում արվեր սրա 1 տոկոսը, բայց հիմա չկան։

Սրանց վարքագիծն, ի դեպ, ամենականխատեսելին էր։

Բացառությամբ առանձին դեպքերի՝ մյուսներն աղմկոտ լռություն են պահպանում։

4. Լուռ է նաև Նիկոլ Փաշինյանը, ով առիթ–անառիթ «լայվ» է մտնում, բայց հիմա չկա։ Նա թաքնվել է ոստիկանության և ԱԱԾ–ի հետևում։

Նիկոլի այսօրվա «մեսիջը» հետևյալն էր՝ «Ես շատ լավ գիտեմ, որ այլևս կողմնակիցների հոծ բանակ չունեմ։ Փողոցն իմը չէ, զոմբիացած ամբոխը նվազել է՝ ձգտելով զրոյի։ Ես այլևս հենվելու եմ ուժային կառույցների վրա՝ հույս ունենալով, որ նրանք կկատարեն իմ ապօրինի հրահանգները։ Ես մինչև վերջին փամփուշտը, շունչը, վայրկյանը պայքարելու եմ հանուն իմ աթոռի։ Ինձ պետք են հանրային պառակտում և մեծ ցնցումներ»։

Պետք է գնահատել նրա անկեղծությունը և քաղաքական պլանավորումն իրականացնել՝ այս մեսիջը որպես մեկնակետ ընդունելով։

Մնացածը լիրիկայի ու դեմագոգիայի ոլորտից է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը