Կարծիք

14.06.2020 15:50


Մեղք էր պուճուր մարդը...

Մեղք էր պուճուր մարդը...

Ու ՍՐԱՆՑ թվում է, թե ամեն ինչ մարսելո՞ւ են։

Հասկացանք, որ իշխանությունը փչացնում է` իշխանական լծակների չարաշահումը ծանր փորձություն է, որին դժվար է դիմանալ։

Գիտեինք, որ պուճուր գավառական բռնապետը վաղ թե ուշ գնալու է աննախադեպ կոշտ տոտալ ռեպրեսիաների։

Բայց այսքան շո՞ւտ...
Այսքան «ափաշքյարա՞»` բաց և թափանցի՞կ։ Անգամ չփորձելո՞վ քողարկել Հայաստանը «դասական» ոստիկանական բռնապետություն, «հպարտ» քաղաքացուն` ստրուկ, իր կոշիկները լիզող հպատակ սարքելու ամբողջատիրական նկրտումնե՞րը։

Չի՛ մարսելու...
Քայլոներին տրված ժամանակը շագրենի կաշվի պես անողոքաբար սեղմվում է, ուր-որ է` «կպրծնի»։
Հատուցման պահը գալիս է, և վրա է հասնելու` շատ ավելի վաղ, քան կարծում է պետության շլնքին նստած տկարամիտ «առաջնորդը»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը