2018 թվականից ահազանգում ենք, որ ՀՀ-ն վերածվել է ավտորիտար պետության
Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորները հայտարարում են, թե այսօրվանից Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բռնապետության։ Ինչ խոսք, ուրախ եմ, որ նրանք սթափվել են, բայց տխուր եմ, որ սթափեցման պրոցեսը ձգվեց մինչև երկու տարի։
2018 թվականից սկսած ահազանգում, հայտարարում ու ապացուցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվել է ավտորիտար պետության, որ արդեն երկու տարի է, ինչ մենք չենք տարբերվում Ուգանդայից։
Այս ընթացքում կալանավորվեցին ազգային հերոսներ, քրեական գործեր հարուցվեցին պետական գործիչների վրա, քաղաքական հայացքների համար ազատությունից զրկվեցին շատերը, ինչպես նաև ես, բայց ժողովուրդը լուռ էր, իսկ այսօր իշխանության կամակատար դարձած ոստիկանություն հիշեցնող ավազակախումբը արդեն բիրտ ուժ է կիրառում ժողովրդի դեմ՝ չհասկանալով, որ պղծում են ուսադիրների պատիվը, չհասկանալով, որ պետք է ծառայել օրենքին և ոչ թե իշխանությանը։
Այն մարդկանց, ում արդեն երկու տարի է՝ պատուհասների հրամաններով ծեծում, բերման եք ենթարկում, ձերբակալում ու բանտեր եք ուղեկցում, վաղը պատվի եք առնելու, իսկ ձեր զավակները գուցե այդ ժամանակ գլխիկոր «կհպարտանան» իրենց հայրիկներով։ Անհրաժեշտ է մտածել ոչ թե ձեր խոնարհ գլուխը շոյող ձեռքի առկայության, այլ արժանապատիվ ապագայի մասին, որպեսզի փողոցում քայլելիս հպարտ նայեք անցորդների աչքերի մեջ։
Սա հիանալի հնարավորություն է թե՛ ժողովրդի, թե՛ ուժային կառույցների համար, որպեսզի համախմբվեն ու մերժեն երկրի գլխին չարիք դարձած գժին։

#ՔԱՅԼ_ԱՐԱ_ՄԵՐԺԻՐ_ԳԺԻՆ
Նարեկ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից